Logo

BBC. ԱՊԼ-ում նորամուտը չնշած «Արսենալի» նորեկը վերսկսել է մարզումները

19:17 / 16.10.2025Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Արսենալի» նորեկ Պիեռո Ինկապյեն ապաքինվել է վնասվածքից և վերսկսել մարզումները, հաղորդում է BBC-ն:

Էկվադորցի պաշտպանը վնասվածք էր ստացել սեպտեմբերին, նա դեռևս նորամուտը չի նշել Անգլիայի Պրեմիեր լիգայում, բայց մեկ խաղ անցկացրել է Չեմպիոնների լիգայում:

Ինկապյեն վարձավճարով է խաղում անգլիական թիմում, նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է Լևերկուզենի «Բայերին»: Մրցաշրջանի ավարտից հետո լոնդոնցիները 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը գնելու պարտավորություն կունենան:

Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ