«Մանչեսթեր Յունայթեդը» սահմանել է ակումբի հարձակվող Ռասմուս Հոյլունի տրանսֆերային գինը, հայտնում է BBC-ն։
Մանկունիական գրանդը դանիացի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը կվաճառի, եթե վճարվի 30 միլիոն ֆունտ։
22-ամյա ֆուտբոլիստի` «Ման. Յունայթեդից» հեռանալու հավանականությունը շատ մեծ է. ակումբը նրա տրանսֆերից ստանալիք ֆինանսական միջոցներով ցանկանում է ձեռք բերել «Լայպցիգի» հարձակվող Բենյամին Շեշկոյին։
Հոյլունը «Մանչեսթեր Յունայթեդում» է 2023թ. օգոստոսից, 95 խաղում խփել է 26 գոլ, կատարել 6 ասիստ։


