Բրիտանական BBC հեռուստաընկերությունը Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուին ծաղրել է Սլովենիայի դեմ Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչի հանդիպման ժամանակ։
Երբ Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» 39-ամյա հարձակվողը լրացուցիչ ժամանակում չէր կարողացել 11-մետրանոց հարվածով գրավել մրցակցի դարպասը, հեռարձակման լուսագրում հայտնվել է Misstiano Penaldo գրառումը։
Ավելի վաղ Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել էր, որ վերջին անգամ է մասնկացում Եվրոպայի առաջնությանը։ Գերմանիայում ընթացող Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչի հանդիպման լրացուցիչ ժամանակում «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը չէր կարողացել 11-մետրանոց հարվածով գրավել սլովենացի դարպասապահ Յան Օբլակի պաշտպանած դարպասը, ինչից հետո չէր զսպել արցունքները։ Պորտուգալիայի հավաքականը հաղթել էր հետխաղյա 11-մետրանոցներով ու դուրս եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի ֆրանսիացիների հետ։ Հարվածաշարի ժամանակ Ռոնալդուն չէր վրիպել։
Հիշեցնենք, որ Կրիշտիանուն Եվրոպայի առաջնություններում ռեկորդակիր է գոլերի (14), ասիստների (7) ու անցկացրած խաղերի (29) ցուցանիշներով