«Չելսիի» հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը որակազրկվել է երկու խաղով, հայտնում է BBC-ն։
Նիգերիացի ֆուտբոլիստը «Ֆլամենգոյի» դեմ աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպման (1-3) 68-րդ րոպեին կոպիտ խախտման պատճառով կարմիր քարտ էր ստացել։
ՖԻՖԱ-ի կարգապահական հանձնաժողովի որոշմամբ` 24-ամյա խաղացողը բաց կթողնի Թունիսը ներկայացնող «Էսպերանսի» դեմ խաղը և 1/8 եզրափակիչի հավանական հանդիպումը։
«Էսպերանսին» հաղթելու դեպքում լոնդոնյան գրանդը դուրս կգա 1/8 եզրափակիչ։