Logo

BBC. Սալահի «տխուր» վիճակագրությունը «Ուեմբլիում»

21:57 / 10.08.2025Ֆուտբոլ
null

«Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում 8-րդ խաղն անընդմեջ չկարողացավ գոլ կամ ասիստ գրանցել, գրում է BBC-ն։

33-ամյա եզրայինը երբեք չի կարողացել գոլ խփել կամ ասիստ կատարել «Ուեմբլիում»։

Եգիպտոսցի ֆուտբոլիստը «Քրիստալ Փելասի» դեմ Անգլիայի Սուպերգավաթի խաղի հիմնական ժամանակում արդյունավետ գործողություն չկատարեց, իսկ հետխաղյա 11-մետրանոցների ժամանակ չկարողացավ գոլով աչքի ընկնել նշակետից։ Նրա հարվածից հետո գնդակը բարձր ընթացավ։

Կարդացեք նաև`

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ