BBC-ն ներկայացրել է «Տարվա գլխավոր մարզական աստղ» անվանակարգում հավակնորդների անունները:
Ցուցակում տեղ են գտել ֆուտբոլի Նորվեգիայի հավաքականի ու անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը, Ֆորմուլա-1-ի չեմպիոն Մաքս Ֆերստապենը, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը, իսպանացի ֆուտբոլիստուհի Անտայա Բոնմատին, մարմնամարզիկ Սիմոնա Բեյլսը և հարավաֆրիկացի ռեգբիիստ Նայա Քոլինսը:
Հաղթողը հայտնի կդառնա քվեարկության արդյունքում:


