Չիկի Բեգիրիստայնը 13 տարի անց հեռացել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» սպորտային տնօրենի պաշտոնից, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Նա այս պաշտոնում աշխատում էր 2012 թվականից: Նրան փոխարինել է Ուգու Վիանան, որը 2018 թվականից Լիսաբոնի «Սպորտինգի» սպորտային տնօրենն էր:


