«Ալաշկերտից» հեռացել է պաշտպան Եվգենի Գուլեցկին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Բելառուս ֆուտբոլիստի ու ակումբի միջև գործող պայմանագիրը երկկողմ համաձայնությամբ խզվել է։
24-ամյա Գուլեցկին «Ալաշկերտ» էր տեղափոխվել այս տարվա փետրվարին և մասնակցել 2 հանդիպման։


