Բելգիայի հավաքականի դարպասապահ Սիմոն Մինյոլեն ավարտել է միջազգային կարիերան, հայտնում է ազգային թիմի մամուլի ծառայությունը:
35-ամյա ֆուտբոլիստը Բելգիայի հավաքականում նորամուշը նշել է 12 տարի առաջ՝ 2011 թվականին, և այս ընթացքում ազգային թիմի խաղաշապիկով անցկացրել է 35 հանդիպում:
Սիմոն Մինյոլեն մտադիր է ելույթները շարունակել բելգիական «Բրյուգեի» կազմում, որի գույները պաշտպանում է 2019-ից: Նա ակումբային կարիերայում խաղացել է նաև բելգիական «Սենտ-Տրյույդենում», անգլիական «Լիվերպուլում» ու «Սանդերլենդում»:
Հիշեցնենք, որ Բելգիայի հավաքականի հիմնական դարպասապահն Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Տիբո Կուրտուան է:


