Logo

Բելգիայի հավաքականի և Լուկակուի բացասական ցուցանիշները

22:52 / 17.06.2024Ֆուտբոլ
null

Բելգիայի հավաքականը խոշոր մրցաշարերի երեք անընդմեջ խաղում գոլ չի խփել, հայտնում է Opta վիճակագրական ռեսուրսը:

Բելգիացիները Գերմանիայում ընթացող Եվրո-2024-ի մեկնարկային խաղում 0-1 հաշվով պարտվել են Սլովակիայի հավաքականին, 2022 թվականին Կատարում կայացած աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում 0-2 հաշվով զիջել էին Մարոկկոյին, երրորդ տուրում 0-0 հաշիվն էին գրանցել խորվաթների դեմ՝ չկարողանալով դուրս գալ փլեյ-օֆֆ:

Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն էլ դարձավ պատմության առաջին ֆուտբոլիստը, որի խփած երկու գոլերը չեղարկվել են Եվրոպայի առաջնության մեկ խաղում: 31-ամյա ֆուտբոլիստը Սլովակիայի հավաքականի դեմ խաղի 56-րդ և 87-րդ րոպեներին գոլի հեղինակ էր դարձել, սակայն երկուսն էլ VAR-ով դիտելուց հետո մրցավարը չեղարկել էր:

Նախորդ Եվրոյի խմբային փուլում կայացած Ֆինլանդիայի հավաքականի դեմ խաղում Լուկակուի գոլը կրկին VAR-ով չեղարկվել էր: Mister Chip-ը տեղեկացնում է, որ VAR-ով չեղարկված գոլերով Լուկակուն ռեկորդակիր է Եվրոպայի առաջնություններում:

Ի դեպ, բելգիացիների համար սա առաջին պարտությունն է Դոմենիկո Տեդեսկոյի գլխավորությամբ: Տեդեսկոն Բելգիայի հավաքականը գլխավորել է 2023 թվականի փետրվարի 8-ին, մինչև այս թիմը 10 հաղթանակ էր տարել և գրանցել չորս ոչ-ոքի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա