Բելգիայի հավաքականի գլխավոր մարզչի թափուր պաշտոնին հավակնում են մի քանի անվանի մասնագետներ, հայտնում է Het Niewsblad-ը:
Բելգիայի հավաքականը կարող են գլխավորել գերմանացի Յոախիմ Լյովը, պորտուգալացի Անդրե Վիլաշ-Բոաշը կամ արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոն: Բելգիայի ֆուտբոլային ասոցիացիան շուտով նիստ կհրավիրի և կկատարի ընտրություն:
Հաղորդվում է նաև, որ տեխնիկական տնօրենի պաշտոնը կարող է զբաղեցնել Բելգիայի հավաքականի, Լոնդոնի «Արսենալի» և կատալոնական «Բարսելոնայի» նախկին պաշտպան Թոմաս Վերմալենը:
Հիշեցնենք, որ Բելգիայի հավաքականը 2016 թվականի օգոստոսից մինչև 2022 թվականի դեկտեմբեր գլխավորել է իսպանացի մասնագետ Ռոբերտո Մարտինեսը, որն օրեր առաջ նշանակվել էր Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ:


