Բելգիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Յուրի Տիլեմանսը կարիերան կշարունակի Բիրմինգհեմի «Ասթոն Վիլայում», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
26-ամյա ֆուտբոլիստը «Ասթոն Վիլա» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակում՝ կնքելով 4 տարվա պայմանագիր: Բելգիացին 2019 թվականից պաշտպանում էր անգլիական «Լեսթերի» գույները, որի հետ պայմանագրի ժամկետը սպառվել է:
«Լեսթերի» կազմում Տիլեմանս անցկացրել է 195 խաղ՝ դառնալով 28 գոլի և 26 ասիստի հեղինակ:
Հիշեցնենք, որ Անգլիայի ավարտված առաջնությունում «Ասթոն Վիլան» զբաղեցրել էր 7-րդ տեղն ու գալիք մրցաշրջանում կխաղա Կոնֆերենցիաների լիգայյի խաղարկությունում:


