Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմն իտալական «Ատալանտայի» դեմ Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրի հաղթական խաղում (3-2) գոլի հեղինակ դառնալուց հետո կիսվել է տպավորություններով։
«Շատ բարդ հանդիպում էր, հատկապես՝ երկրորդ խաղակեսում։ Գոլային հոտառությունս վերադարձել է։ Հուսով եմ՝ ավելի շատ գոլեր կխփեմ։
Մենք շատ բան ենք հաղթել նախորդ մրցաշրջանում, և ես ցանկանում եմ դա կրկնել այս ակումբի կազմում»,- անգլիացու խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ «Ռեալի» վերջին 7 խաղում Ջուդ Բելինգեմը խփել է 6 գոլ։