Logo

Բելինգեմ. «Մեր պարտության պատճառը չիրացրած 11-մետրանոցը չէր»

14:12 / 28.11.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը մեկնաբանել է «Լիվերպուլի» դեմ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի խաղում (0-2) ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի չիրացրած 11-մետրանոցը:

«Մբապեն շատ բան է տալիս մեզ, վստահ եմ, որ դեռ շատ բան էլ տալու է ապագայում: Յուրաքանչյուրն էլ կարող է վրիպել, բայց այստեղ կարևորն այն է, որ դու նման պահերին պատասխանատվություն ես վերցնում քո վրա: Մեր պարտության պատճառը չիրացրած 11-մետրանոցը չէր: Խնդիրն ընդհանուր էր: Մենք հաղթում և պարտվում ենք միասին»,- 21-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Արքայական ակումբի» մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ Բելինգեմը հայտարարել էր, որ Մբապեի հասցեին հնչող քննադատությունները չափազանցված են։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա