Մադրիդի «Ռեալի» անգլիացի նորեկ Ջուդ Բելինգեմը մեկնաբանել է իր՝ «Արքայական ակումբ» տեղափոխությունը:
««Ռեալը» մեծագույն ակումբ է, որի մասնիկը դառնալը ֆանտաստիկ է: Կարծում եմ՝ այն ինձ համապատասխան ակումբ է, ու ճիշտ եմ վարվել՝ նման որոշում կայացնելով: Ցանկանում եմ թիմին օգնել հաջողություններ գրանցել»,- Անգլիայի հավաքականի խաղացողի խոսքը փոխանցում է Madrid Xtra-ն:
Հիշեցնենք, որ 20-ամյա Ջուդ Բելիբգեմը մադրիդյան գրանդ է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից»: Գործարքի արժեքը կազմել էր 103 միլիոն եվրո:
Գերմանիայի ավարտված առաջնությունում Բելինգեմը մասնակցել էր 31 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:


