Logo

Բելինգեմ սթայլ. «Ռեալը» կամային հաղթանակի հասավ Անդալուսիայում

23:37 / 19.08.2023Ֆուտբոլ
null

Իսպանիայի Լա լիգայի երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում մրցեց «Ալմերիայի» հետ և կամային հաղթանակի հասավ 3:1 հաշվով:

Արդեն 3-րդ րոպեին «Արքայական ակումբի» սան Սերխիո Արիբասը բացեց հաշիվը՝ առաջ մղելով դաշտի տերերին: Այդուհանդերձ, Ջուդ Բելինգեմն արագորեն հավասարեցրեց հաշիվը:

Երկրորդ կեսում անգլիացի կիսապաշտպանը նաև հաղթական գոլը խփեց: Քիչ հետո Ջուդի փոխանցումից հետո բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը գեղեցիկ հարվածով վերջակետ դրեց մրցավեճին:

Երկրորդ հաղթանակի շնորհիվ «Ռեալը» 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Ալմերիան» առանց միավորի վերջին տեղում է:

Լա Լիգա, 2-րդ տուր

«Ալմերիա» – «Ռեալ Մադրիդ»՝ 1:2

Սերխիո Արիբաս, 3 – Ջուդ Բելինգեմ, 19, 60, Վինիսիուս Ժունիոր, 73

Հանդիպման գոլերը՝ այստեղ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ