Logo

Բելինգեմը գերազանցեց Ռունիի ռեկորդը

23:38 / 21.03.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը 41-րդ խաղն է անցկացնում Անգլիայի ազգային հավաքականում, հաղորդում է Opta-ն:

21-ամյա Բելինգեմը գերազանցեց Ուեյն Ռունիի տարիքային ռեկորդը: Լեգենդար անգլիացին ազգային հավաքականի կազմում նույն տարիքում անցկացրել էր 40 խաղ:

Ջուդը հավաքականում նորամուտը նշել է 17 տարեկանում՝ 2020 թվականի նոյեմբերի 12-ին մասնակցելով Իռլանդիայի թիմի դեմ տնային ընկերական խաղին:

Այս պահին անգլիացիները Մունդիալ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի մեկնարկային տուրում «Ուեմբլիում» մրցում են Ալբանիայի հավաքականի դեմ: Խաղը  «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ