Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը ճանաչվել է Լա լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է առաջնության մամուլի ծառայությունը:
Դեկտեմբերի լավագույնի կոչման համար քվեարկության արդյունքում 21-ամյա ֆուտբոլիստը շրջանցել է Անտուան Գրիզմանին («Աթլետիկո»), Ռաֆինյային («Բարսելոնա»), Օյան Սանսեթին («Աթլետիկ») և Սանդրո Ռամիրեսին («Լաս Պալմաս»):
Բելինգեմը դեկտեմբերի ընթացքում դարձել է 3 գոլի և 2 ասիստի հեղինակ:
Հիշեցնենք, որ նախորդ ամսվա լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել «Արքայական ակումբի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը:


