Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմն ուսի վիրահատության պատճառով բաց կթողնի 3 ամիս, հայտնում է As-ը:
Անգլիացին ուսի խնդիրներ ունի 2023-ի նոյեմբերից: Նա վիրահատության կենթարկվի աշխարհի ակումբային առաջնությունից հետո:
Մադրիդյան գրանդը հույս ունի, որ երիտասարդ աստղը կվերադառնա հոկտեմբերի 19-ին: Նախնական տվյալներով՝ նա բաց կթողնի 9-10 հանդիպում:
«Ռեալն» աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչում կմրցի Թուրինի «Յուվենտուսի» դեմ:


