Logo

Բելինգհեմին կարմիր քարտ ցույց տված մրցավար. «Մենք նույնպես մարդ ենք և շարունակելու ենք սխալվել»

00:51 / 20.02.2025• Ֆուտբոլ
null

Իսպանիայի Լա լիգայի 24-րդ տուրի «Օսասունա» - «Ռեալ Մադրիդ» (1-1) հանդիպումը սպասարկած Խոսե Մունուեռա Մոնտերոն խոսել է մրցավարների աշխատանքի մասին.

«Մեզ պետք է վերաբերվեն այնպես, ինչպես խաղացողներին ու ակումբներին։ Մենք շատ քրտնաջան աշխատել ենք, որպեսզի հասնենք այնտեղ, որտեղ այժմ ենք և ցանկանում ենք մեր գործը լավ անել։ Մրցավարները ցանկանում են, որ բոլորը համերաշխ լինեն, և ես հարգանք եմ պահանջում։

Մենք չենք ցանկանում հանդուրժել անհաջողությունը, բայց ես շարունակելու եմ սխալներ թույլ տալ, նույնիսկ, եթե VAR-ը միջամտի։ Մենք նույնպես մարդ ենք և շարունակելու ենք սխալվել։ Մենք չենք հայտնագործել VAR-ը. դա ակումբների գաղափարն է եղել»,- մրցավարի խոսքը մեջբերում է COPE-ն։

Հիշեցնենք, որ Մունուեռա Մոնտերոն «Օսասունայի» դեմ հանդիպման 39-րդ րոպեին «Արքայական ակումբի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին կարմիր քարտ էր ցույց տվել։

41-ամյա մրցավարը հանդիպման արձանագրության մեջ գրել էր, որ անգլիացի ֆուտբոլիստը հայհոյել է իրեն։ Բելինգհեմը որակազրկվել է երկու խաղով և իր թիմին չի օգնի Լա լիգայի 25-րդ ու 26-րդ տուրերում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ