Logo

Բելինգհեմը «Ռեալին» խորհուրդ է տվել ձեռք բերել «անգլիացի Կրոսին»

18:32 / 14.08.2025Ֆուտբոլ
null

«Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմն ակումբի ղեկավարությանը խորհուրդ է տվել պայմանագիր կնքել «Քրիստալ Փելասի» կիսապաշտպան Ադամ Ուորթոնի հետ, գրում է Sport-ը:

21-ամյա կիսապաշտպանը Բելինգհեմի խաղընկերն է Անգլիայի հավաքականում, և ըստ «Ռեալի» խաղացողի՝ Ուորթոնն իր խաղային որակներով շատ նման է մադրիդցիների լեգենդար, նախկին ֆուտբոլիստ Տոնի Կրոսին:

Գործարքի իրականացումը, սակայն, հեշտ չի լինի, քանի որ «Քրիստալ Փելասը» մտադիր չէ բաժանվել իր կիսապաշտպանից ու նրա տրանսֆերի համար կպահանջի շատ մեծ գումար: 

Ադամ Ուորթոնի ծառայություններով հետաքրքրված են նաև անգլիական մի շարք ակումբներ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ