Logo

Bellator-ի նախկին մարտիկ Ժորա Այվազյանը պայմանագիր է կնքել ռուսական լիգայի հետ

20:00 / 25.08.2025Խառը մենամարտեր
Պաշտոնական
null

Bellator-ի թեթև քաշային կարգի նախկին մարտիկ Ժորա Այվազյանը պայմանագիր է կնքել ռուսական ACA լիգայի հետ, հայտարարել է կազմակերպության նախագահ Մագոմեդ Բիբուլատովը։

Այվազյանի նորամուտը կլինի Դուբայում կայանալիք մրցաշարում, անցկացման օրը դեռևս հայտնի չէ:

Այվազյանը նախորդ մենամարտն անցկացրել էր 2024 թվականի սեպտեմբերին` Սան Դիեգոյում կայացած Bellator-ի հերթական մրցաշարում օկտագոնում մրցելով Յանսի Մեդեյրոսի դեմ: Այվազյանը հաղթել էր մրցավարների միաձայն որոշմամբ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ