Logo

«Բարսելոնայից» հեռացած Բելյերինը նոր ակումբ ունի (ֆոտո)

10:04 / 01.02.2023ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

Իսպանացի պաշտպան Էկտոր Բելյերինը հեռացել է կատալոնական «Բարսելոնայից», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

27-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել է Լիսաբոնի «Սպորտինգ»: Կողմերը կնքել են պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտն ու կունենա ևս երկու մրցաշրջանով երկարաձգելու հնարավորություն:

Բելյերինը «Բարսելոնայի» սան է: Նա կատալոնական ակումբից հեռացել էր 2011 թվականին՝ տեղափոխվելով Լոնդոնի «Արսենալ»: 11 տարի անց իսպանացին վերադարձել էր և կնքել մեկ տարվա պայմանագիր:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Բելյերինը 7 խաղում խաղադաշտում անցկացրել է 494 րոպե, աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ