Դերասան Բեն Աֆլեքն ասել է, որ վերամիավորումը Ջենիֆեր Լոպեսի հետ «գեղեցիկ պատմություն է». այս մասին նա խոսել է The Wall Street Journal-ին տված հարցազրույցում:
Աֆլեքը նշել է, որ չէր ցանկանա բացահայտել իր հարաբերությունների մանրամասները:
«Ես պարզապես չեմ ուզում խոսել մամուլի հետ իմ անձնական հարաբերությունների մասին: Ես ուզում եմ մի փոքր զսպվածություն ցուցաբերել, բայց կարող եմ ասել, որ ինձ համար այս ամենը միանշանակ գեղեցիկ է»,- ասել է Աֆլեքը:
Նա նաև ենթադրել է, որ մի օր պատմություն կգրի այդ մասին, իսկ հետո կվառի այն: