Աշխարհի 14-րդ ռակետ Բեն Շելթոնը լուսանկար է հրապարակել ֆուտբոլիստուհի Տրինիտի Ռոդմանի հետ, գրում է newsbreak.com-ը:
Ամերիկացի թենիսիստն այդպես առաջին անգամ հրապարակայնորեն հայտնել է իրենց հարաբերությունների մասին:
Տրինիտի Ռոդմանը խաղում է ԱՄՆ-ի հավաքականում և «Վաշինգտոն Սպիրիթ» ակումբում: 22-ամյա ամերիկուհին լեգենդար բասկետբոլիստ Դենիս Ռոդմանի դուստրն է:



