
տուր
01 Հունվար 1970 - 19:04
- - 

«Արսենալի» նախկին հարձակվող Նիկլաս Բենդտները FourFourTwo-ին տված հարցազրույցում պատմել է, որ ամեն գնով ցանկացել է հեռանալ լոնդոնյան ակումբից, ու դրան հասնելու համար երբեմն դիմել է ծայրահեղ քայլերի:
«2013-ին շատ էի ցանկանում հեռանալ «Արսենալից». «Քրիսթալ Փելասից» լավ առաջարկ ունեի: Ամեն ինչ համաձայնեցրել էինք, սակայն «Արսենալը» ինձ փոխարինող չէր գտել ու չէր վաճառում: Վենգերն ինձ զանգահարեց ու ասաց, որ չեմ կարող հեռանալ, քանի որ ակումբի համար լավագույն լուծումը դա է: Ես սկսեցի վիրավորել Վենգերին՝ մտածելով, որ այդպես նա պարտադրված կլինի վաճառել ինձ, բայց այդ միջոցն էլ չաշխատեց», – ընդգծել է դանիացին:

