Լիսաբոնի «Բենֆիկան» Պորտուգալիայում ընկերական հանդիպում է անցկացրել Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» հետ և հաղթել 4-1 հաշվով:
«Բենֆիկայի» կազմում դուբլի հեղինակ է դարձել պորտուգալացի հարձակվող Գոնսալու Ռամուշը, մեկական գոլ են խփել կիսապաշտպաններ, արգենտինացի Անխել Դի Մարիան և նորվեգացի Անդրեաս Շելդերուպը:
«Ալ Նասրի» մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը փոխարինվել է 84-րդ րոպեին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ալ Նասրն» ընկերական խաղում 0-5 հաշվով պարտվել էր իսպանական «Սելտային»:
Ընկերական հանդիպում
«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Ալ Նասր» (Սաուդյան Արաբիա)՝ 4-1
Անխել Դի Մարիա, 22, Գոնսալու Ռամուշ, 30, 38, Անդրեաս Շելդերուպ, 68 - Խալիդ Ալ-Ղանամ, 41


