Լիսաբոնի «Բենֆիկան» մտադիր է խոշոր գումար վաստակել պորտուգալացի հարձակվող Գոնսալու Ռամուշի տրանսֆերային իրավունքի վաճառքից, հայտնում է Goal.com-ը:
21-ամյա ֆուտբոլիստի վառ ելույթները Պորտուգալիայի հավաքականի կազմում գրավել են եվրոպական գրանդների ուշադրությունը: Ցանկացած ակումբ, որը կցանկանա ձեռք բերել հարձակվողին, պետք է վճարի ավելի քան 70 միլիոն եվրո:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռամուշի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», որը պատրաստ է վճարել պահանջվող գումարը:
Այս մրցաշրջանում պորտուգալացի ֆուտբոլիստը «Բենֆիկայի» կազմում մասնակցել է 21 խաղի, խփել 14 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում:
Հիշեցնենք, որ Կատարում ավարտին մոտեցող ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում Պորտուգալիայի հավաքականը Ռամուշի հեթ-տրիկի ու ասիստի օգնությամբ 6-1 հաշվով հաղթել էր շվեյցարացիներին։ Քառորդ եզրափակիչում պորտուգալացիները 0-1 հաշվով պարտվել էին Մարոկկոյի հավաքականին և ավարտել ելույթները մրցաշարում:


