Logo

Բեռնարդու Սիլվային վերադարձնելու խոստում է տրվել

12:59 / 11.09.2025Ֆուտբոլ
null

«Բենֆիկայի» նախագահի թեկնածու Ժոաու Նուրունյա Լոպեշը խոստացել է ընտրվելու դեպքում վերադարձնել Բեռնարդու Սիլվային ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հաղորդում է AS-ը: 

«Կարող եմ հաստատել, որ Բեռնարդուի հետ արդեն համաձայնություն կա պայմանագրի շուրջ: Ես հույս ունեմ տրանսֆերն իրականացնել հունվարին: Նա արտացոլանքն է այն ամենի, ինչ ես պատկերացնում եմ «Բենֆիկայում»՝ ինքնություն, հաղթելու մշակույթ: Ավելին, Բեռնարդուն «Բենֆիկայի» մեծ երկրպագու է:

Վստահեցնում եմ ձեզ, որ մենք այստեղ կանգ չենք առնի»,- ասել է նախագահի թեկնածուն: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ