«Փյունիկը» համալրում ունի. թիմին է միացել 28-ամյա եզրային հարձակվող Կառլոս Միգել Տավարես դե Օլիվեիրան՝ հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Պորտուգալացի ֆուտբոլիստը Լիսաբոնի «Բենֆիկայի» սան է։ Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է կիպրական «Դահո Կոտոկոպիան»։
Կառլոս Միգել Տավարես դե Օլիվեիրան «Փյունիկում» հանդես կգա «21» համարի ներքո։
«Փյունիկը» բարի գալուստ և հաջող մրցելույթներ է մաղթել Կառլոս Միգել Տավարես դե Օլիվեիրային։

