Բրիտանացի փողոցային նկարիչ Բենքսին հերթական մուրալն էր նկարել Լոնդոնի Թագավորական դատարանի շենքի պատին: Կարճ ժամանակ անց մուրալը մաքրվել է պատից:
Մուրալը կոչվում էր «Դատ» և պատկերում էր գետնին պառկած ցուցարար, որը ձեռքին արյունոտ պաստառ էր պահում, իսկ նրա վրա կռացած էր դատավորը՝ ձեռքին մուրճ։
Մուրալը հեռացվել է այդ շենքի՝ պատմական հուշարձան լինելու, հետևաբար օրենքով պաշտպանված լինելու պատճառաբանությամբ: Մուրալը հայտնաբերվելուց հետո, նախքան հեռացվելը, անընդհատ քողարկվել է անվտանգության աշխատակիցների կողմից:
Բենքսին Instagram-ում հաստատել էր, որ աշխատանքի համար պատասխանատուն ինքն է՝ հրարակելով գրաֆիտիի լուսանկարը, նախքան այն կհեռացվեր:


