Երևանի «Դինամո» մարզադահլիճում հունիսի 3-ին մեկնարկել է աշխարհի կրկնակի չեմպիոն, գավաթակիր, ԽՍՀՄ սպորտի վարպետ Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի 6-րդ հուշամրցաշարը։
Հայտնի են եզրափակիչ դուրս եկած բոլոր զույգերը.
55 կգ` Տիգրան Մինասյան - Խանվել Խաչատրյան,
60 կգ` Գևորգ Ղարիբյան - Հրաչյա Պողոսյան,
63 կգ` Դավիթ Ջոթյան - Արման Վարդանյան,
67 կգ` Սլավիկ Գալստյան - Հայկ Մելիքյան,
72 կգ` Գոռ Խաչատրյան - Ահմադռեզա Մոհսեդ Նեժադ (Իրան),
77 կգ` Ալեքսանդրին Գուտու (Մոլդովա) - Արթուր Ամոյան,
82 կգ` Սեյեդ Ռեզա Ազարշաբ (Իրան) - Աբոլֆազլ Մոհմեդի (Իրան),
87 կգ` Էրիկ Տեր-Մաթևոսյան - Վիգեն Նազարյան,
97 կգ` Հայկ Խլոյան - Թոհիդ Մոհերբիպորաբդեհգա (Իրան),
130 կգ` Արամայիս Հարությունյան - Ռազմիկ Քուրդյան։
Եզրափակիչները կկայանան հունիսի 4-ին, մեկնարկը` 18:00-ին։