«Մանչեսթեր Յունայթեդը» գնել է «Լայպցիգի» հարձակվող Բենյամին Շեշկոյի տրանսֆերային իրավունքը, հայտնում է անգլիական գրանդի պաշտոնական կայքը։
Կողմերը 5 տարվա պայմանագիր են ստորագրել։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տվյալներով` մանկունիական գրանդի համար, պարգևավճարները ներառյալ, գործարքը կարժենա 85 միլիոն եվրո։
Սլովենացի ֆուտբոլիստը «Լայպցիգում» հանդես էր գալիս 2023 թ. հուլիսից, 87 խաղում խփել է 39 գոլ, կատարել 8 ասիստ։


