Logo

Հայտնի է՝ երբ Բենզեման կվերսկսի մարզումները «Ռեալի» կազմում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:47 / 15.07.2022• ՍՊՈՐՏ
Կարիմ Բենզեմա-Ռեալ-2022

Չեմպիոնների լիգայի հաղթող Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները վերսկսել են մարզումները Վալդեբեբասում։ Մադրիդցիների կազմում մարզումները չի վերսկսել միայն թիմի առաջատար Կարիմ Բենզեման:

Սպասվում է, որ 34-ամյա ֆրանսիացի հարձակվողը կմիանա իր թիմին ԱՄՆ շրջագայության ժամանակ, հաղորդում է AS-ը:

Մադրիդի «Ռեալն» ԱՄՆ-ում 3 ընկերական հանդիպում կանցկացնի՝ մրցելով «Բարսելոնայի» (հուլիսի 24), «Ամերիկայի» (հուլիսի 27) և «Յուվենտուսի» (հուլիսի 31) հետ:

Դրանից հետո «սերուցքայինները» կվերադառնան Իսպանիա և կնախապատրաստվեն օգոստոսի 10-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիի «Օլիմպիական» մարզադաշտում Ֆրանկուրտի «Այնտրախտի» դեմ կայանալիք ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպմանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ