«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման ֆրանսիական L’Equipe-ին տված հարցազրույցում ասել է, որ Կիլիան Մբապեն վաղ թե ուշ կտեղափոխվի «Արքայական ակումբ»:
«Չգիտեմ՝ երբ, բայց կասկած չկա, որ Մբապեն մի օր կխաղա «Ռեալում»: Նա ինքն է ասել այդ մասին. Կիլիանը ցանկանում է նոր բան փորձել: Մբապեի՝ «Ռեալ» տեղափոխությունը պարզապես ժամանակի հարց է:
«Ոսկե գնդակը» կարևոր է, բայց պետք չէ տարված լինել դրանով: Ինձ համար ավելի կարևոր են թիմային մրցանակները», – նշել է ֆրանսիացին: