Logo

Բենզեմա. «Միայնակ չեմ կարող հաղթանակ պարգևել թիմին»

12:50 / 06.04.2024Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման խոսել է ակումբի խաղային խնդիրների մասին։

«Խնդիրն այն է, որ ես միայնակ չեմ կարող հաղթանակ պարգևել թիմին։ Սա լրիվ այլ ակումբ է, «Ռեալից» տարբերվող։ Ինձ օգնություն է հարկավոր։ Թիմը պետք է համալրվի նոր ֆուտբոլիստներով»,- ֆրանսիացի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Madrid Universal-ը։

36-ամյա Բենզեման նախորդ տարվա դեկտեմբերից չի կարողանում գոլի հեղինակ դառնալ։ Ֆրանսիացին վերջին անգամ գոլի է խփել 2023 թ. դեկտեմբերի 15-ին` աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակիչում գրավելով Եգիպտոսը ներկայացնող «Ալ Ահլիի» դարպասը (1-3)։

«Ալ Իթիհադը» Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 27 խաղից հետո վաստակել է 47 միավոր և 4-րդն է մրցաշարային աղյուսակում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ