«Ալ Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման կարծիք է հայտնել 2024 թվականի «Ոսկե գնդակի» մասին, որը ստացել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին, հայտնում է Marca-ն:
«Վինիսիսուսը որոշիչ դեր ուներ մրցաշրջանի բոլոր կարևոր խաղերում: Նա հաղթեց Չեմպիոնների լիգան: Վինիից շատ ոչ ոք արժանի չէր «Ոսկե գնդակին»:
Ես ֆուտբոլ եմ նայում և տեսնում եմ, որ Վինին անում է այն, ինչ անում են միայն ուժեղագույնները: Նրան հաղորդագրություն ուղարկեցի, երբ չստացավ «Ոսկե գնդակը», որովհետև ես նույնպես տխուր էի»,- ասել է Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվողը: