Logo

Բենզեման աջակցել է Մեսիին

13:55 / 05.02.2024Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Իթիհադի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման աջակցել է աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ, ամերիկյան «Ինտեր Մայամիի» աստղ Լիոնել Մեսիին։

«Յուրաքանչյուրը, ով քննադատում է Մեսիին, ոչինչ չի հասկանում ֆուտբոլից»,- ասել է Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստը, հաղորդում է BeksFCB-ն։

Ավելի վաղ Մեսին քննադատության թիրախում էր հայտնվել Հոնկոնգում։ Ի տարբերություն իր ակումբակիցների, «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը չէր ցանկացել լուսանկարվել ու շփվել երկրպագուների հետ։ Բացի այդ, 36-ամյա Մեսին վնասվածքի պատճառով չէր մասնակցել Հոնկոնգի առաջնության բոլոր աստղերի թիմի դեմ։ Ըստ պայմանավորվածության՝ արգենտինացին պետք է 45 րոպե անցկացներ խաղադաշտում։

Մեսիի և Սուարեսի բացակայության պատճառով Հոնկոնգում երկրպագուները սուլել են «Ինտեր Մայամիին»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ