Logo

Բենզեման «Ալ Իթիհադի» կազմում նորամուտի խաղում դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ

09:46 / 28.07.2023Ֆուտբոլ
null

«Ոսկե գնդակի» գործող դափնեկիր, ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման տպավորիչ նորամուտ է ունեցել Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Իթիհադի» կազմում:

Արաբական ակումբների գավաթի խաղարկության A խմբի առաջին տուրում «Ալ Իթիհադը» հյուրընկալվել է Թունիսը ներկայացնող «Էսպերանս Սպորտիվ» ակումբին և կամային հաղթանակի հասել 2-1 հաշվով:

35-ամյա Բենզեման խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և դարձել գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվողը փոխարնվել է 71-րդ րոպեին:

«Ալ Իթիհադի» կազմում նորամուտն է նշել նաև ֆրանսիացի կիսապաշտպան Նգոլո Կանտեն:

Արաբական ակումբների գավաթ, խմբային փուլ, առաջին տուր

«Էսպերանս Սպորտիվ» (Թունիս) - «Ալ Իթիհադ» (Սաուդյան Արաբիա)՝ 1-2

Օուսեմա Բուգերա, 26 - Աբդեռազեկ Համդալա, 35, Կարիմ Բենզեմա, 55

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ