Հուլիսի 24-ին մինչմրցաշրջանային պատրաստության առաջին հանդիպման շրջանակում «Ռեալը» խաղալու է «Բարսելոնայի» դեմ:
AS-ի հաղորդմամբ՝ Լաս Վեգասում կայանալիք «էլ Կլասիկոն» բաց է թողնելու «սերուցքայինների» առաջատար Կարիմ Բենզեման: Ֆրանսիացի ռմբարկուն թիմ է վերադառնալու հուլիսի 19-ին, ինչը նշանակում է, որ նա չի հասցնի 100 տոկոսով պատրաստ լինել հանդիպմանը:
Բենզեմայի բացակայության պայմաններում, ամենայն հավանականությամբ, Կառլո Անչելոտին շանս կտա Էդեն Ազարին: Մարզչական շտաբը որոշել է բելգիացուն փորձարկել կեղծ «9» համարի դիրքում: Վերջինս արձակուրդից վերադարձել է հիանալի մարզավիճակում:
«Ռեալ» - «Բարսելոնա» խաղը կայանալու է հուլիսի 24-ին՝ ժամը 07:00-ին:


