«Ալ Իթիհադի» կենտրոնական հարձակվող Կարիմ Բենզեման AS-ին տված հարցազրույցում չի բացառել վերադարձը Ֆրանսիայի հավաքական:
«Զիդանն ունի բոլոր որակները Ֆրանսիայի հավաքականը գլխավորելու համար, նա ամեն ինչ արդեն ապացուցել է «Ռեալում»: Հիմա հավաքականը գլխավորում է այլ մարզիչ, բայց մի բան կարող եմ ասել՝ Զիդանը համար մեկն է: Այս պահին Ֆրանսիայի հավաքական իմ վերադարձը հեռու է, բայց երբեք չեք կարող ասել՝ ինչ կլինի ապագայում», - ասել է 37-ամյա հարձակվողը:
Կարիմ Բենզեման Ֆրանսիայի հավաքականում անցկացրել է 97 խաղ ու խփել 37 գոլ:

.jpg.webp)
