Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ խաղում դարձավ դուբլի հեղինակ՝ հաղթանակ պարգևելով «Արքայական ակումբին»:
Stats Foot-ը հաղորդում է, որ Բենզեմայի համար այդ գոլերը 400-րդ և 401-րդն էին մարզական կարիերայում:
34-ամյա հարձակվողը դարձավ երկրորդ ֆրանսիացի ֆուտբոլիստը, որին հաջողվում է հատել 400 գոլի սահմանը մարզական կարիերայում:
Լավագույն արդյունքը գրանցել է Ֆրանսիայի հավաքականի ու «Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրին, որը մարզական կարիերայում խփել է 411 գնդակ: