Մադրիդի «Ռեալը» շարունակում է նախամրցաշրջանային հավաքն ԱՄՆ-ում:
«Սերուցքայինների» հերթական մարզման ժամանակ հարված է ստացել Կարիմ Բենզեման, հայտնում է Infinite Madrid-ը:
Ֆրանսիացի ռմբարկուն դեռ ցավեր ունի, և նրա մասնակցությունը մեքսիկական «Ամերիկայի» դեմ խաղին հարցականի տակ է:
«Ռեալ» - «Ամերիկա» ընկերական հանդիպումը կայանալու է հուլիսի 31-ին` Երևանի ժամանակով 06:00-ին:



