Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման կարող է առանց ակումբի առաջարկի երկարաձգել պայմանագրի ժամկետը, հայտնում է COPE-ը:
2022 թվականին «Ոսկե գնդակի» դափնեկիր դառնալուց հետո 35-ամյա ֆուտբոլիստը իրավունք է ստացել ավտոմատ մեկ տարով երկարաձգել «Ռեալի» հետ պայմանագիրը, եթե ցանկություն ունենա:
Բենզեմայի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: Նա մադրիդյան ակումբում ելույթ է ունենում 2009 թվականից:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են Սաուդյան Արաբիայի ակումբները:


