Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Լա լիգայի 25-րդ տուրում կայանալիք «Էսպանյոլի» դեմ խաղը:
35-ամյա ֆուտբոլիստը բաց է թողել «Ռեալի» վերջին երկու մարզումները և, հավանական է, չի մասնակցի Իսպանիայի առաջնության առաջիկա խաղին:
Բենզեման կկենտրոնանա հաջորդ շաբաթ կայանալիք խաղերի վրա, որտեղ «Ռեալի» մրցակիցներն են անգլիական «Լիվերպուլը»՝ Չեմպիոնների լիգայում և կատալոնական «Բարսելոնան»՝ Լա լիգայում:
«Ռեալ Մադրիդ» - «Էսպանյոլ» հանդիպումը կկայանա մարտի 11-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին:
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Բենզեման մասնակցել է 15 խաղի, խփել 11 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում:


