Logo

Բենզեման կրկնեց «Ռեալի» լեգենդ Դի Ստեֆանոյի ցուցանիշը

22:01 / 07.01.2023• ՍՊՈՐՏ
null

Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» արտագնա խաղում պարտվեց «Վիլյառեալին» (1-2):

«Արքայական ակումբի» կազմում 11-մետրանոցից գոլով աչքի ընկավ ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման: Այս գոլը 227-րդն էր 35-ամյա ֆուտբոլիստի համար Իսպանիայի առաջնությունում: Այդ ցուցանիշով նա հավասարվեց Մադրիդի «Ռեալի» լեգենդ, նախկին հարձակվող Ալֆրեդո դի Ստեֆանոյին:

Լա լիգայում Բենզեմայից ու Դի Ստեֆանոյից շատ գոլ խփել են Ռաուլը (228), Ուգո Սանչեսը (234), Տելմա Սարան (251), ինչպես նաև Կրիշտիանու Ռոնալդուն (311) և Լիոնել Մեսին (474):

«Ռեալն» Իսպանիայի առաջնության 16 տուրից հետո վաստակած 38 միավորով երկրորդ տեղում է: Նույնքան միավոր ունի նաև մեկ խաղ պակաս անցկացրած կատալոնական «Բարսելոնան»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ