Logo

Բենզեման կրկնեց Մարսելոյի ցուցանիշը

11:17 / 12.02.2023ՍՊՈՐՏ
null

Ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» 5-3 հաշվով առավելության հասավ Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալ» ակումբի նկատմամբ:

Կառլո Անչելոտիի թիմը 5-րդ անգամ հաղթեց այս մրցաշարում, իսկ «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեմայի համար այս տիտղոսը 25-րդն էր մադրիդյան ակումբի կազմում:

Այս ցուցանիշով 35-ամյա ֆուտբոլիստը հավասարվեց ակումբի բրազիլացի նախկին պաշտպան Մարսելոյին: «Ռեալի» պատմության մեջ ոչ մի այլ ֆուտբոլիստ ավելի շատ թիմային տիտղոս չի նվաճել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ