Մադրիդի «Ռեալի» ավագ Կարիմ Բենզեման, դուբլի հեղինակ դառնալով կայացած «Լիվերպուլի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ խաղում (5-2), կրկնել է ռեկորդ։
35-ամյա ֆրանսիացի հարձակվողի համար այդ գոլերն առաջինն էին Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում, ինչը թույլ տվեց կրկնել ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի ռմբարկու Լիոնել Մեսիի ռեկորդը, հայտնում է Opta-ն:
Կարիմ Բենզեման ու Լիոնել Մեսին միակ ֆուտբոլիստներն են, որոնք Չեմպիոնների լիգայի 18 մրցաշրջան անընդմեջ դառնում են գոլի հեղինակ: Նրանք աչքի են ընկնում 2005/06 մրցաշրջանից սկսած:
Հիշեցնենք, որ «Ռեալի» ու «Լիվերպուլի» պատասխան հանդիպումը կկայանա մարտի 15-ին «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում: Մրցակիցները հանդիպել էին նաև Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշարի եզրափակիչում, որտեղ Կառլո Անչելոտիի թիմը հաղթել էր նվազագույն հաշվով։


