Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Իթիհադի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեմայի և գլխավոր մարզիչ Նունու Էշպիրիտու Սանտուի հարաբերությունները լարված են, տեղեկացնում է Asharq Al-Aswat-ը:
Պորտուգալացի մասնագետին դուր չի գալիս 35-ամյա ֆուտբոլիստի խաղաոճը, և այդ պատճառով նրան չի հայտավորում մեկնարկային կազմում: Սանտուն կարծում է, որ Բենզեմայի որակները չեն համապատասխանում թիմի պահանջներին: Ֆրանսիացի ֆուտբոլիստն էլ արդեն խոսել է ակումբի ղեկավարության հետ՝ նշելով, որ մարզչի պահվածքը պրոֆեսիոնալ չէ:
Հիշեցնենք, որ Բենզեման Մադրիդի «Ռեալից» «Ալ Իթիհադ» է տեղափոխվել հունիս 6-ին: Նրա տարեկան աշխատավարձը կազմում է 200 միլիոն եվրո:


