Logo

Բենզեման լքել է «Ալ Իթիհադի» մարզումը

11:28 / 08.02.2024Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Իթիհադի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման լքել է թիմի մարզումը:

Marca-ի համաձայն՝ 36-ամյա ֆուտբոլիստը տարաձայնություն է ունեցել «Ալ Իթիհադի» գլխավոր մարզիչ Մարսելո Գալյարդոյի հետ:

Մարզման առաջին հատվածը Բենզեման անցկացրել է ընդհանուր խմբի հետ, սակայն երկրորդ մասում արգենտինացի մարզիչը «Ոսկե գնդակի» դափնեկրին հրահանգել է աշխատել անհատական ծրագրով: Բենզեմային դուր չի եկել այդ որոշումը, նա անավարտ է թողել մարզումն ու ուղևորվել հանդերձարան:

Գալյարդոն ակնկալում է, որ Ֆրանսիայի հավաքականի նախկին ավագը պետք է ներողություն խնդիր իր վարքի համար: Միջադեպի պատճառով հարձակվողը չի մասնակցել «Ալ Տաիի» հետ փետրվարի 7-ին կայացած հանդիպմանը Սաուդյան Արաբիայի առաջնությունում:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Բենզեման չէր ցանկանում վերադառնալ «Ալ Իթիհադի» մարզումներին և մտադիր է հեռանալ: Նա 2023 թվականի հուլիսին է տեղափոխվել սաուդյան ակումբ, որի հետ պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2026թ. ամառ: «Ալ Իթիհադի» կազմում ֆրանսիացին ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 20 խաղի, դարձել 12 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ